գլխավոր Սպորտ Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել Հայոց բանակին աջակցելու համար

Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել Հայոց բանակին աջակցելու համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել ի աջակցություն Հայոց բանակի զինվորների: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Մովսիսյանը կոչ է արել իր ընկերներին Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում միանալ դրամահավաքին, որը կազմակերպել ի աջակցություն հայ զինվորների: Հավաքված ամբողջ գումարը ծառայելու է Հայոց բանակի զինվորներին և զոհված տղաների ընտանիքներին:

Դրամահավաքն՝ այստեղ: