գլխավոր Իրադարձային Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց. վիրավորում ստացած ժամկետային զինծառայող

Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց. վիրավորում ստացած ժամկետային զինծառայող

Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց, «գրանատամյոտ»-ով, որ խբեցին, աչքերիս դեմքը սեւացավ։ Կրակում էի, բայց շատ չհասցրեցի, որովհետեւ ի վիճակի չէի, չէի կարողանում քայլել։ Այս մասին «Զինուժ» մեդիայի հետ զրույցում ասել է  այս գիշեր ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Ղազարյանը։

Վիրավորում ստացած մյուս ժամկետային զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանն էլ պատմել է, որ հակառակորդը հանկարծակի սկսել է հայկական ուղղությամբ կրակ բացել։

«Մենք նրանց հանարժեք պատասխան տվեցինք։ Ապաքինվելուց հետո պատրաստ եմ մեկնել զորամաս ու ծառայությունս շարունակել, պոստեր բարձրանալ ու մեր սահմանները պաշտպանել»,– ասել է Անդրանիկ Ալեքսանյանը։

Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ միջին ծանրության,  մյուս երկուսին էլ բավարար։

Մանրամասն՝ տեսանյութում։