գլխավոր Իրադարձային Չեմ կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է. եթե նպատակը գյուղերը...

Չեմ կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է. եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին. Գեղամասարի համայնքապետի տեղակալ

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի  տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարգարյանն այս մասին լրագրողների հետ զրույցում:

«Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի մոտ դա ոչինչ չի փոխում»,- նշեց Մարգարյանը:

Համայնքապետի տեղակալը չի կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է: Ըստ Մարգարյանի` եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին:

«Ապագան լավ է լինելու, այս ամենը կարճ բնույթ է կրելու»,- եզրափակեց Մարգարյանը: