գլխավոր Իրադարձային Մեծ խա՞ղ. Հակառակորդը նախահարձակ է լինում, սահմանին ունենք զոհեր, իսկ կառավարությունն անգամ...

Մեծ խա՞ղ. Հակառակորդը նախահարձակ է լինում, սահմանին ունենք զոհեր, իսկ կառավարությունն անգամ արտահերթ նիստ չի հրավիրում

Հուլիսի 28-ի վաղ առավոտից ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություններ էր տարածում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին։

Հակառակորդին հաջողվել էր անգամ դիրք գրավել եւ մերոնց իրականացված հատուկ գործողությունների արդյունքում միայն ետ շպրտվել։

Պաշտոնական տվյալներով ունենք 3 զոհ ու 5 վիրավոր, սակայն կառավարությունը լռում է, անգամ արտահերթ նիստ չի հրավիրել՝ իրավիճակը քննարկելու համար։

«Փաստինֆո»-ն փորձեց Կառավարությունից ճշտել՝ հնարավո՞ր է սահմանային իրավիճակով պայմանավորված արտահերթ նիստ հրավիրվի,Կառավարության լրատվական բաժնից մեր հարցին ի պատասխան ասացին՝ եթե հրավիրվի, կտեղեկացնենք: