գլխավոր Գլխավոր Վարանդայի շրջանում ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

Վարանդայի շրջանում ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

 Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– գրել է նա Facebook–ում։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։