գլխավոր Իրադարձային ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական...

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների ֆոնին, կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին:

«Հաշվի առնելով այս առավոտյան Ադրբեջանի վերսկսած հարձակումները Հայաստանի վրա` առավել քան երբևէ  անհրաժեշտ է, որ Կոնգրեսն անհապաղ դադարեցնի  ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանի 
սրիկա, ռասիստ, նավթով հարուստ Ալիևի բռնապետությանը»,-ասված է համապատասխան հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթացել  է ինտենսիվ փոխհրաձգություն։ 

Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի  վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է, կա 3 զոհ:

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։