գլխավոր Իրադարձային Ամեն ինչ նորմալ է, կանչել էին մի քանի հարց տալու. Սոթքի գյուղապետը՝...

Ամեն ինչ նորմալ է, կանչել էին մի քանի հարց տալու. Սոթքի գյուղապետը՝ ԱԱԾ հրավիրվելու մասին

Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը դուրս է եկել ԱԱԾ-ից:

Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն հրավիրել էին ԱԱԾ մի քանի հարց տալու:

Թե ինչ հարցերի մասին է խոսքը, գյուղապետը հրաժարվեց պատասխանել:

«Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա», – ասաց Ավետյանը:

Հարցին՝ նորմա՞լ է, որ այս լարված իրավիճակում ձեզ ԱԱԾ են տարել, Սոթքի գյուղպետը արձագանքեց.

«Դե, ամեն մեկը թող իր մեկնաբանությունը տա»: