գլխավոր Միջազգային Թուրքիան հերքել է Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին հայտարարությունները

Թուրքիան հերքել է Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին հայտարարությունները

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ չի խոսել Բաքվի և Անկարայի միջև համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ բանակցությունների մասին, դեռևս ընթանում են 2 երկրների համատեղ զորավարժությունները, գրում է РИА Нововсти-ն՝ հղում անելով Sputnik Ադրբեջանին: 

Ավելի վաղ Sputnik Ադրբեջանը փոխանցել էր թուրքական խորհրդարանի ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ: 

«Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չի խոսել Բաքվի և Անկարայի միջև համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ բանակցությունների մասին։ Ավելի վաղ Oxu.Az գործակալությունը տարածել էր Շենթոփի խոսքերի սխալ թարգմանությունը»,- ասված է Sputnik-ի հաղորդագրության մեջ։ 

Ինչպես նշում է գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կձևավորվի՞ արդյոք միացյալ թյուրքական բանակ, Շենթոփը հայտարարել է, որ առայժմ պայմանավորվածությունների շրջանակներում 2 երկրների համատեղ զորավարժություններն են անցկացվում: 

«Համատեղ միջոցառումներ նախատեսված են նաև ռազմական համագործակցության ոլորտում։ Այդ համաձայնագրերի շուրջ աշխատանքներ են տարվում։ Մեր գլխավոր կարգախոսը մեկ ազգ և երկու պետությունն է։ Դրա շուրջ բազմաթիվ բանակցություններ ու պայմանավորվածություններ են անցկացվել»,- ասել է խոսնակը։