գլխավոր Իրադարձային Պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում

Պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում

Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքների նպատակով ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։