գլխավոր Իրադարձային Բաքվում Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը, դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման

Բաքվում Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը, դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը: Այս մասին հայտնում է minval.az-ը:

Երկու հայ ռազմագերիներ՝ Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը, դատապարտվեցին են 15 տարվա ազատազրկման՝ լրտեսության և սահմանի ապօրինի հատման շինծու մեղադրանքներով։

Հարկ է նշել, որ Դավթյանին և Սուջյանին չէին կարող մեղադրել ահաբեկչության մեջ, ինչպես մյուս ռազմագերիներին։ Քանի որ ապացուցվել է, որ նրանք չեն մասնակցել ռազմական գործողություններին և մարդասիրական կազմակերպությունների մեքենաներով  միայն օգնություն են հասցրել:

Նշենք, որ տղաներին առեւանգվել էին Արցախի ճանապարհին ՝ հրադադարի հռչակագրի ստորագրումից հետո: