գլխավոր Իրադարձային Երասխում այս պահին իրավիճակը հանգիստ է

Երասխում այս պահին իրավիճակը հանգիստ է

Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այս պահին հանգիստ է։ Տեղեկությունը Spսtnik Արմենիային հայտնեց Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը։

Նշենք, որ առավոտյան Գեղարքունիքում ընթացող մարտերից հետո սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ Երասխում նույնպես իրավիճակը լարված է, անգամ` զոհ ունենք։

«Իրավիճակը հանգիստ է Երասխի ուղղությամբ։ Բացի այդ, ՊՆ հայտարարության մեջ կոնկրետ նշված էր` որ ուղղությամբ է թշնամին մարտեր սկսել, և այնտեղ նշված չէր Երասխի անունը»,–ասաց նա։

Պողոսյանը հերքեց նաև զոհ ունենալու մասին լուրերը` ևս մեկ անգամ շեշտելով, որ Երասխում այս պահին իրավիճակը լարված չէ։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։