գլխավոր Իրադարձային Ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն...

Ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ. Վարուժան Գեղամյան

Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է` ազգի օգնությամբ: Որևէ մեկը առանց մեր ջանքերի մեզ չի օգնելու, առավել ևս երբ տեսնի, որ մենք ինքներս պայքարելու կամք ու ցանկություն չունենք: Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Ստեղծված իրավիճակում կարիք կա մեկ անգամ հիշեցնել միայն մեկ պարզ ճշմարտություն. ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ: Տեղի ունեցող ցանկացած գործողություն պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և չզարմանալ, որ դիմադրություն չհանդիպելու դեպքում թուրք-ադրբեջանական բանակը շարունակելու է առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքը: Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է` ազգի օգնությամբ: Որևէ մեկը առանց մեր ջանքերի մեզ չի օգնելու, առավել ևս երբ տեսնի, որ մենք ինքներս պայքարելու կամք ու ցանկություն չունենք:

Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանի դե ֆակտո իշխանությունը այս ամենը ոչ միայն չի հասկանում, այլև չի ընդունում սեփական քայլերի հակապետականությունը:

Այսքանը: Որևէ այլ նոր բան չկա: Մնացածը դեկորատիվ է, որն արժենում է մարդկային կյանքեր:

Ամրություն մեր զինվորներին»: