գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներն ամեն օր ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա են ոչնչացնում Լեռնային...

Ռուս խաղաղապահներն ամեն օր ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա են ոչնչացնում Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

ՌԴ Պն-ից հայտնել են, որ այսօր ԼՂ զորավարժարաններից մեկում պայթյունավտանգ առարկաների ոչնչացում է տեղի ունենում:

«Այսօրվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 40 պայթյունավտանգ առարկա, որոնք հայտնաբերել են ականազերծման խմբերը բնակավարերի մոտակա տեղանքում մաքրման աշխատանքներ իրականացնելիս: Ընդհանուր առմամբ, զորավարժարանում ավելի քան 2500 պայթյունավտանգ առարկա է ոչնչացվել: Տեղի բնակչության կողմից բողոք չի ստացվել»,- հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:

Ամեն օր հումանիտար արձագանքման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա է ոչնչացնում զորավարժարանում, այդ թվում` ականներ և տարբեր տրամաչափերի հրետանային արկեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։