գլխավոր Facebook Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները («ապագա կա ապագա»). Անդրանիկ Թեւանյան

Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները («ապագա կա ապագա»). Անդրանիկ Թեւանյան

Արցախի «գլխացավանքից» ազատվելու կողմնակիցները ադրբեջանցուն բերում են երևանյան փաբեր, ռեստորաններ, Մալաթիայի բազառ, Չարբախի փոս ու հանգստի գոտիներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել Քաղաքագետ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Անդրանիկ Թևանյանը.

«Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները («ապագա կա ապագա»)

Հայաստանի վրա կրկին հարձակվել են։ Այս պահին հաղորդվում է 3 զոհի և 2 վիրավորի մասին (ցավով եմ արձանագրում, որ ՀՀ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ կա գրեթե զրոյական վստահություն․ պատճառները հայտնի են)։

Արցախի «գլխացավանքից» ազատվելու կողմնակիցները ադրբեջանցուն բերում են երևանյան փաբեր, ռեստորաններ, Մալաթիայի բազառ, Չարբախի փոս ու հանգստի գոտիներ։

«Կարևորը խաղաղությունն է» լոզունգի կողմնակիցները նոր պատերազմ ու նոր նվաստացում են բերում։ Բայց նրանք հզոր արգումենտ ունեն՝ «Կարևորը խաղաղությունն է»։ Ոչինչ, որ այդպիսի «խաղաղությամբ» շուտով Ադրբեջանը կարող է ամբողջ Սյունիքը վերցնել։ Եվ ոչ միայն Սյունիքը։

Հ․Գ․։ 44 օր տարածվող ստի ու կեղծիքի խորհրդանիշներից մեկի ակտիվացումը շատ խոսուն է։ Հատկապես նոր բացահայտված մոսկովյան բանակցություններից առաջ»։