գլխավոր COVID-19 Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացության մակարդակն աշխարհում աճել է 21%-ով. ԱՀԿ

Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացության մակարդակն աշխարհում աճել է 21%-ով. ԱՀԿ

«Քովիդ-19»-ով վարակվածության մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում աճել է 8 տոկոսով, իսկ մահացության մակարդակը` 21 տոկոսով: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը` այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԱՀԿ տվյալներով` վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,8 մլն դեպք, որից ավելի քան 69 հազարը` մահվան ելքով:

Մահացության առավել ուժեղ աճ կորոնավարակակիրների շրջանում նկատվում է Հարավարևելյան Ասիայում, որտեղ մահացել է ավելի քան 21 000 մարդ` 30 տոկոսով ավելի, քան անցյալ շաբաթ: Բարձր ցուցանիշ է գրանցվել նաև Հյուսիային և Հարավային Ամերիկայում` ավելի քան 28 000, որը 29 տոկոսով ավելի է:

Հյուսիսային և Հարավային Ամերիկայում հիվանդացության մակարդակը ևս աճել է 30 տոկոսով, Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` 25 տոկոսով, Եվրոպայում` 3 տոկոսով, Հարավարևելյան Ասիայում` 4 տոկոսով:  

Worldometers կայքի տվյալներով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 196 մլն-ը:

Վերջին 1 շաբաթում վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են ԱՄՆ-ում (500 332), Բրազիլիայում (324 334), Ինդոնեզիայում (289 029), Մեծ Բրիտանիայում (282 920) և Հնդկաստանում (265 836):