
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ քիչ առաջ մարտերը սկսել են թեժանալ։ Մարտերի ուղղությունները առանձնապես չեն փոխվել։ Քիչ առաջ խոցել ենք ուղղաթիռ Վարազաթումբի (Լելե Թեփե) տարածքում, որն ընկել է Իրանի տարածքում, ինչի համար Պաշտպանության բանակը ներողություն է խնդրել։ Ընթացիկ մարտերից ադրբեջանական կողմն ունի ահռելի կորուստներ, այն է՝
350-60 զոհ, մոտ 600 վիրավոր, 3 ուղղաթիռ, 15 զրահատեխնիկա, 1 սմերչ համալիր, 6 ԱԹՍ, որոնցից մի քանիսը՝ կեսգիշերին մոտ։
Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց նաև, որ մեր զինվորները միշտ չէ, որ պաշտպանական մարտեր են վարում, և դա տարօրինակ էլ կլիներ։