գլխավոր Գլխավոր Վարազաթումբի (Լելե Թեփե) տարածքում ուղղաթիռ ենք խոցել․ Արցախի ՊԲ

Վարազաթումբի (Լելե Թեփե) տարածքում ուղղաթիռ ենք խոցել․ Արցախի ՊԲ

Արցախի ՊԲ-ն հայտնում է․

«Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,- ասված է հաղորդագրության մեջ։