գլխավոր Միջազգային Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։ Տեղեկությունը հաղորդում է Anadolu գործակալությունը:

Օդանավը վայրէջք է կատարել ապակու ճեղքի պատճառով, որը գոյացել է թռչունի հետ բախումից հետո։

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Գազիանթեփ հարավային նահանգի օդակայանից ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո: Գերատեսչության ղեկավարը վերադառնում էր Սիրիայի սահման կատարած ուղևորությունից։

Ազարի հետ ինքնաթիռում եղել են Գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերը և ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ումիթ Դյունդարը: