գլխավոր Իրադարձային Ինֆորմացիոն արտահոսքը արվում է առաջինը քաղաքական մանիպուլյացիաների նպատակով․ Արման Դիլանյանը՝ ՍԴ դատավորների...

Ինֆորմացիոն արտահոսքը արվում է առաջինը քաղաքական մանիպուլյացիաների նպատակով․ Արման Դիլանյանը՝ ՍԴ դատավորների քվեարկությունների լուրերի մասին

Հաշվի առնելով ընտրություններին նախորդող գործընթացները, քաղաքական լարված իրավիճակը, մենք ցանկանում էինք ապահովել բոլոր կողմերի լսված լինելու իրավունքը և հնարավորություն տայինք, որ հասարակությունն էլ մասնակից լինի այդ պրոցեսին, այսինք լուսաբանվի։ Այս մասին այսօր հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյան՝ անդրադառնաալով արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործի քննությանը։

«Այս նիստը շատ առումներով աննախադեպ էր»,–ասաց նա՝ մասնավորեցնելով՝ աննախադեպ էր մասնակիցների քանակով, դիմողների, պատասխանողների թվով։

Ինչ վերաբերում է իրենց վրա քաղաքական ճնշումներ զգալու մասին հարցին՝ Սահմանադրական դատարանի նախագահն ասաց, որ հաճախ է լսում այդպիսի դատողություններ։ «Բայց ես անկեղծությամբ եմ ասում, որ երբեք ինձ վրա քաղաքական ճնշում չի եղել, երբեք ես ինձ վրա չեմ զգացել ուղղակի կամ անուղղակի քաղաքական ճնշում»,–ասաց նա և նշեց, որ քաղաքական ճնշումը կա այն դեպքում, երբ սասանվում է դատավորը։

Արման Դիլանյանը նշեց՝ ապացույց չունի, որ դատավորների նկատմամբ ճնշումներ եղել են և ավելացրեց, որ Սահմանադրական դատարանի դատական ակտերը դատելով, որպես օբյեկտիվ դիտորդ կարող է ասել, որ ՍԴ–ն որոշումները կայացրել է բացառապես հիմնված սահմանադրությամբ։

 Անդրադառնալով ՍԴ դատավորների քվերակությունների վերաբերյալ լուրերի արտահոսքին` նա ասաc, որ  դրան բացասական է վերաբերում, սակայն դա կանխելու գործիքակազմը շատ սահմանափակ է։ «Իմ կարծիքով դա արվում է մի նպատակով՝ առաջինը քաղաքական մանիպուլյացիաների, որի  շնորհիվ՝ ձևավորելով կարծիք՝ կազդեն դատարանի կամ առանձին դատավորների վրա։ Սահմանադրական դատարանի գործունեության վերջին ժամանակահատվածը ցույց է տալիս, որ այդ մեթոդը ժամանակի և միջոցների իզուր վատնում էր»,–ասաց նա։