գլխավոր Facebook Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝ 44–օրյայի թեմայով. Անդրանիկ Թևանյան

Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝ 44–օրյայի թեմայով. Անդրանիկ Թևանյան

Պատերազմի, պարտության եւ կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը։ 

«Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝ 44–օրյայի թեմայով։

Պատերազմի, պարտության եւ կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է։

Դա նույնն է, որ երիտթուրքերն առաջարկեին ստեղծել Հայոց ցեղասպանության հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Կամ էլ՝ ֆաշիստներն ուսումնասիրեին Հոլոքոստի հանգամանքները»,- գրել է Թևանյանը։