գլխավոր Սպորտ Շախմատի Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը պարտվեց 2-րդ պարտիայում

Շախմատի Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը պարտվեց 2-րդ պարտիայում

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում  պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի երկրորդ պարտիայում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբեյին։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին պարտիայում Հայկը հաղթանակի էր հասել և քառորդ եզրափակչի մասնակիցն այս զույգում կորոշվի թայ-բրեյքում։

Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում Հայկ  Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսաստան) – Վելիմիր Իվիչ (Սերբիա) զույգի հաղթողը։ Նրանց երկու դասական պարտիաներն էլ ավարտվել է ոչ ոքի և հաղթողը կորոշվի թայ–բրեյքում։