գլխավոր Միջազգային Ժիրինովսկին կոչ է արել Ուկրաինան հանել ՄԱԿ-ի կազմից

Ժիրինովսկին կոչ է արել Ուկրաինան հանել ՄԱԿ-ի կազմից

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ուկրաինան «պետք է դուրս բերվի ՄԱԿ-ի կազմից», պատճառների թվում նա նշել է «Ղրիմի ջրամատակարարման արգելափակումը», ինչպես նաև «ռուսաց լեզվի արգելումը» երկրում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ուկրաինան պետք է պատասխան տա  ռուսաց լեզվի արգելման համար, այն խախտում է ազգային փոքրամասնությունների մասին կոնվենցիան … Ընդհանրապես (կա) խտրականություն ռուսների նկատմամբ լեզվի առումով … վերցրեք թեկուզ Ղրիմի ջրամատակարարման արգելափակումը: Դա  բարբարոսություն է: Դրա համար Ուկրաինան պետք է դուրս բերվի ՄԱԿ-ից: Իսկ էլեկտրաէներգիայի անջատումը, իսկ թոշակները վճարելուց հրաժարվելը (Դոնբասում): Հարձակումը Ռուսաստանի դիվանագիտական առաքելության վրա: Եվ այն, որ Ուկրաինան չի փակել օդային տարածքը (ռազմական գործողությունների բռնկումից հետո երկրի հարավ-արևելքում, որտեղ վթարի էր ենթարկվել մալայզական Boeing MH17 ինքնաթիռը), դա նույնպես իր հանցագործությունն է »,-ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը:

Հուլիսի 22-ին, Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանը միջպետական առաջին գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դա վերաբերում է 2014-ի փետրվարին Ուկրաինայում իշխանափոխությանը հաջորդած իրադարձություններին: