գլխավոր Իրադարձային Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

Իշխող կուսակցությունում մտադիր են քնարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր պատգամավորների հետ հանդիպմանը։

«Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը լինի «Պատիվ ունեմ» դաշինքից։ «Պատիվ ունեմ» դաշինքն ունենալու է ընդամենը մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալ և փաստացի ԱԺ խորհրդում ներկայացված է լինելու ընդամենը մեկ ներկայացուցչով՝ ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարը: Ես կարծում եմ, որ ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար մենք պետք է քննարկենք այս անգամ ԱԺ փոխխոսնակ ունենալու հնարավորությունը երրորդ խմբակցությանը տալու հարցը», -ասաց նա:

Հարցին՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքը թեկնածու չառաջադրի, ՔՊ-ն կընտրի՞ «Հայաստան» դաշինքի թեկնածուին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա կախված է իրավիճակից և թեկնածուից։

Հիշեցնենք՝ ՔՊ-ն ընտրություններին ստացել էր քվեարկողների 54,55% ձայները, ըստ այդմ ձեռք բերելով 68 մանդատ։

Բացի ՔՊ—ից, խորհրդարան են անցել նաև «Հայաստան» դաշինքը՝ 26 մանդատով և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատով։