գլխավոր Իրադարձային Գյումրիում վարձակալված բնակարանում հայտնաբերվել են մոր և նրա անչափահաս որդու դիերը

Գյումրիում վարձակալված բնակարանում հայտնաբերվել են մոր և նրա անչափահաս որդու դիերը

Գյումրիում հայտնաբերվել է մոր և որդու դի։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից  հայտնեցին, որ այսօր՝ ժամը 12։47-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակ 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, բնակարանում հայտնաբերվել է մոր և երեխայի դի։

«Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- նշեցին ոստիկանությունից։

Դիերը եղել են ուռած, նեխման նշաններով, ինչից հետեւում է, որ նրանք արդեն մի քանի օր է, ինչ մահացած են եղել։ Նշենք, որ տուժածները նշված բնակարանում ապրում էին վարձակալական հիմունքներով, որտեղ տեղափոխվել էին վերջերս։