գլխավոր Միջազգային Լիբանանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել վարչապետի պաշտոնում Միկատիի թեկնածությունը

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել վարչապետի պաշտոնում Միկատիի թեկնածությունը

 Լիբանանի խորհրդարանի պատգամավորները, խորհրդակցելով երկրի նախագահ Միշել Աունի հետ,  հավանության են արժանացրել վարչապետի պաշտոնում Նաջիբ Միկատիի թեկնածությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 26-ին հաղորդել է Al Jazeera-ն, որի տվյալներով՝ Միկատիին աջակցել է ավելի քան 70 պատգամավոր՝ ապահովելով ձայների մեծամասնությունը:

Ավելի ուշ Լիբանանի նախագահը Միկատիի՝ վարչապետի պաշտոնում նշանակման հրամանագիր է ստորագրել՝ նրան հանձնարարելով ձևավորել հանրապետության նոր կառավարությունը:

Միկատիի թեկնածությունն արժանացել է իշխանության օրենսդիր մարմնի 72 անդամի աջակցությանը: Դեմ է եղել 42 պատգամավոր: