գլխավոր Իրադարձային 60-ամյա արմավիրցին Արցախում մեքենայով ընկել է 150 մ խորությամբ ձորն ու մահացել

60-ամյա արմավիրցին Արցախում մեքենայով ընկել է 150 մ խորությամբ ձորն ու մահացել

Ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Արցախում. կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ` 60-ամյա Ա.Զ-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով հուլիսի 24-ին, ժամը 04:00-ի սահմաններում Արցախից տարածքից մեկնել է Հայաստանի տարածք, սակայն տեղ չի հասել, իսկ հեռախոսահամարն անհասանելի է:

Ըստ ԱՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության հերթապահ մասի՝ Ա.Զ.-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքի «Զառին բաղ» կոչվող տեղանքով անցել է հուլիսի 23-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում:

Նույն օրը ԱԻՊԾ Շուշիի շրջանի Լիսագորի տեղամասի փրկարարները մեկնել են Լիսագոր-Բերձոր ճանապարահատված՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարահի 59-րդ կմ-ին՝ մոտ 150մ խորությամբ ձորում, հայտնաբերվել են ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ Ա.Զ.-ի դին և նրա վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները նրա մարմինը դուրս են բերել ձորից և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել Ստեփանակերտի «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ: