գլխավոր Իրադարձային Երևանյան շենքերից մեկի նկուղում փաթեթավորված մարտական նռնակներ են գտել

Երևանյան շենքերից մեկի նկուղում փաթեթավորված մարտական նռնակներ են գտել

Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին։  

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները նկուղում հայտնաբերել են փաթեթավորած 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։