գլխավոր Գլխավոր Հորդոր կամավորականներին․ ՊՆ

Հորդոր կամավորականներին․ ՊՆ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը իր էջում հրապարակել է Պաշտպանության նախարարության կոչ հորդորը կամավորականներին։ Այնտեղ մասնավորապես ասվում է, որ կամավորականները առաջնագիծ մեկնեն բացառապես համապատասխան զինվորական կառույցների հետ համագործակցելով։ Արդեն գրանցվել են դեպքեր, երբ կամավորական ջոկատները դիրքեր են մեկնել, առանց զինվորական կառույցներին տեղյակ պահելու։ Դա կարող է խոչընդոտներ ստեղծել աշխատանքը ճիշտ համակարգելու գործում։ Կոչն ամբողջությամբ՝ ստորև բերված տեսանյութում։