գլխավոր Իրադարձային 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի. Ալեն Սիմոնյան

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի. Ալեն Սիմոնյան

Արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր պատգամավորների հետ հանդիպմանը։

«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, և կարծում ենք, որ այդ հարցում նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով», – ասել է Սիմոնյանը։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ սահմանային իրավիճակը չի քննարկվել։

Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։