գլխավոր Իրադարձային Վրաստանում ձերբակալվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը

Վրաստանում ձերբակալվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը

Վրաստանում ձերբակալվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Նուգզար Ցուրցումիան և ըմբիշ Նիկա Կորշիան: Դեպքը տեղի է ունեցել Խոբի քաղաքում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջան): Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ 2 օր առաջ մարզիկները չէին ենթարկվել ոստիկանության կարգապահական պահանջներին: Ցուրցումիան և Կորշիան կալանավորվել են Վրաստանի Վարչական օրենսգրքի 166 (մանր խուլիգանություն) և 173 (ոստիկանությանը չենթարկվել) հոդվածները խախտելու մեղադրանքով: Դատարանը նրանց դատապարտել է 3 օրվա վարչական կալանքի:

Նրանց հետ միասին եղել են 2 անձինք, որոնք բերման են ենթարկվել Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը (ոստիկանության վրա հարձակում) խախտելու համար: