գլխավոր Իրադարձային Կարապետյանն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը

Կարապետյանն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության հարցեր։

Հիշեցնենք`հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հենց նա է կատարում պաշտպանության նախարարի պարտականությունները։