գլխավոր Միջազգային Ֆիլիպինների նախագահը գնահատել է Չինաստանի հետ պատերազմի հավանականությունը

Ֆիլիպինների նախագահը գնահատել է Չինաստանի հետ պատերազմի հավանականությունը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում բացառել է Հարավչինական ծովում տարածքային վեճի պատճառով Չինաստանի հետ պատերազմի հնարավորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ինչպե՞ս կարող ենք կռվել Չինաստանի դեմ, մենք զենք ունե՞նք» -ասել է նախագահը:

Նրա խոսքերով`Միացյալ Նահանգները խոստանում են պաշտպանել Ֆիլիպինները, եթե սպառնալիքներ առաջանան, բայց ռազմական գործողությունների համար ամերիկացիներին կոնգրեսի որոշումն է պետք:

«Եթե ես հիմա գնամ պատերազմի, դա արյունոտ սպանդ կլինի»,-նշել է Դուտերտեն:

Միևնույն ժամանակ, Ֆիլիպինների առաջնորդը հիշեցրել է, որ երբ սկսվել է համավարակը, առաջին երկիրը, որի ղեկավարությունը նա զանգահարել է, եղել է Չինաստանը: