գլխավոր Գլխավոր Գրեթե բոլոր ադրբեջանցիների գրպաններում ներարկիչներ են գտել

Գրեթե բոլոր ադրբեջանցիների գրպաններում ներարկիչներ են գտել

Արցախի նախագահի մամուլի խոնսակը քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք ուշագրավ տեղեկություններ հայտնեց։ Նախ, ըստ մեր հետախուզության ունեցած տվյալների ադրբեջանական զինուժի զոհերի ճնշող մեծամասնությունն այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ Հետախուզությունը հստակ փոխանցում է այն մասին, որ միայն մի հատվածում 148 լեզգի է կորուստ տվել։ Ազգային փոքրամասնություններն արդեն սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել Բաքվում և այլ քաղաքներում։

Արցախի նախագահի խոսնակը նշեց նաև, որ մեզ մոտ հայտնված գրեթե բոլոր ադրբեջանցի զինվորների գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ։

Երեկ հակառակորդը կրել է 130 անվերադարձ կորուստ, 260 վիրավոր, 29 զրահատեխնիկա, 11 անօդաչու թռչող սարքեր, 3 ՏՕՍ։