գլխավոր Քաղաքականություն Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է․ Շուշան Ստեփանյան

Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է․ Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:

Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է:

ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին»,- գրել է Շուշան Ստեփանյանը: