գլխավոր Իրադարձային «Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը փորձել են իրականացնել ինժեներական աշխատանքներ` հայկական դիրքերի ուղղությամբ զորքեր տեղաշարժելով եւ ինտենսիվ կրակահերթեր արձակելով: Այս մասին հայտնում է «Զինուժ» մեդիան:

«Իրանց ինժեներական տեխնիկալով փորձել են կտրել պոստը, թիկունքում թողնելով մեր էն մյուս պոստերը  բայց նրանց չհաջողվեց»,- պատմում է պայմանագրային զինծառայող Մանուկ Մանուկյանը:
Հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական ստորաբաժանումները  կազմակերպված պատժիչ գործողություններ են իրականացրել, որից հետո միայն հակառակորդը դադարել է կրակել:
Մանրամասները` տեսանյութում: