գլխավոր Միջազգային Չինաստանի հարավում երկու մարդ զոհվել է կամրջի փլուզվելուց հետո

Չինաստանի հարավում երկու մարդ զոհվել է կամրջի փլուզվելուց հետո

Երկու մարդ զոհվել, եւս երեքը համարվում է անհետ կորած այն բանից հետո, երբ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում քանդվել է կառուցվող կամրջի մի մասը, տեղեկացնում է Սինհուան։

Ինչպես տեղեկացնում է  Չժուհայ քաղաքի արտակարգ իրավիճակների քաղաքային վարչությունը, հինգ աշխատող ընկել է ծովը ապագա կամրջի գերաններից մեկի քանդվելուց հետո։ Կեսօրին հայտնաբերվել է երկու մարմին։ Որոնողա-փրկարարական աշխատանքները պատահարի վայրում շարունակվում են։