գլխավոր Միջազգային Լիբիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հուլիսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան

Լիբիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հուլիսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան

Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամեդ ալ Հադադը հուլիսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտնել Է լիբիական Libya Al Ahram հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նրա տեղեկատվության համաձայն՝ Ալ Հադադը ռուսական կողմի հրավերով կմեկնի ՌԴ՝ ռազմական կոմիտեի անդամի ուղեկցությամբ՝ Լիբիայում իրադրության կարգավորման «հինգ գումարած հինգ» ձեւաչափով, Ալ Ֆիտուրի Գրիբիլի, ինչպես նաեւ Տրիպոլիի ռազմական օկրուգի պետ գեներալ-մայոր Աբդել Բասիտ Մարվանի ուղեկցությամբ:

Առաջիկա բանակցությունների թվում, ինչպես ճշտում Է Libya Al Ahrar-ը, կլինեն Լիբիայի ափերին ռազմավարական կարեւոր մայրուղու բացման հարցերը, որը կկապի հյուսիսաֆրիկյան երկրի արեւելյան եւ արեւմտյան մասերը, ինչպես նաեւ լիբիական տարածքից բոլոր օտարերկրյա ուժերի եւ վարձկանների դուրսբերման խնդիրը: