գլխավոր Facebook Ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Շիշ բռնողի» հարսանիքից

Ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Շիշ բռնողի» հարսանիքից

 ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook–ի էջում տոնական լուսանկարներ է հրապարակել դուստրերից երկուսի հետ: 

«Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք»,–լուսանկարին կից գրել է Հակոբյանը։

Ամենայն հավանականությամբ`Աննա Հակոբյանը և դուստրերը մասնակցել են իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնողի») հարսանյաց հանդեսին:

Հարսանիքի քավորը, ըստ շրջանառվող լուրերի, եղել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանը երեկ ամուսնացել է։  Նրա հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը: Հարսանիքը տեղի է ունեցել Երևանի «Դվին» ռեստորանային համալիրում։