գլխավոր Facebook Ու՞ր եք, «պրիվետ, Ռոբ» գոռացողներ. Լուսինե Հարոյան

Ու՞ր եք, «պրիվետ, Ռոբ» գոռացողներ. Լուսինե Հարոյան

Իսկ հիշու՞մ եք, թե ինչ հասարակական ռեզոնանս բարձրացավ, երբ Ռուբեն Հայրապետյանի ախռանան ծեծելով մահվան դուռը հասցրեց զինվորական բժշկին, որից հետո Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Համահայկական Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյանը:

«Հիշում ե՞ք էս Նիկոլագարշանքին, էս կենդանակերպի գանգատուփով Տրդատ Սարգսյանին, որ մի ժամանակ Վայոց ձորի մարզպետ էր և որի ամենամեծ ինտելեկտուալ նվաճումը եղել է նիկոլի հետ քայլելը:

 
Էս թերի, անուս, դեգեներատ գարշանքը իր ախռանայով անցյալ տարի ծեծելով մահվան դուռը հասցրեց Հայկական բանակի փոխգնդապետին:

Ու ի՞նչ եք կարծում, պատժվե՞ց:

Ոչ, նա հիմա պատգամավոր է նոր ԱԺ-ում:

Իսկ հիշու՞մ եք, թե ինչ հասարակական ռեզոնանս բարձրացավ, երբ Ռուբեն Հայրապետյանի ախռանան ծեծելով մահվան դուռը հասցրեց զինվորական բժշկին, որից հետո Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը:

Ուղղակի տրամաբանական հարց եմ ուզում տալ` ու՞ր են էդ ժամանակվա իրավապաշտպանները, մարդու իրավունքների պաշտպան-մաշտպան հասարակական կազմակերպությունները, լացակումած ողբացողները, քաղաքական ու հասարակական ակտիվիստները, տարբեր կալիբրի հրանուշխառատյաննրը, արթուրսաքունցներն ու դանիելիոաննիսյանները:

Ու՞ր եք, «պրիվետ, Ռոբ» գոռացողներ»,- գրել է նա: