գլխավոր Միջազգային Հոնկոնգի մաքսատունը գրեթե 30 մլն դոլարի չափով թմրանյութ է առգրավել սննդամթերքի խմբաքանակներում

Հոնկոնգի մաքսատունը գրեթե 30 մլն դոլարի չափով թմրանյութ է առգրավել սննդամթերքի խմբաքանակներում

Հոնկոնգի մաքսավորները վերջին երկու շաբաթվա ընթացքում առգրավել են՝ 20 տարվա ընթացքում ավելի քան 230 մլն հոնկոնգյան դոլար (29,6 մլն դոլար) ընդհանուր արժողությամբ տարբեր թմրանյութերի երեք խոշորագույն խմբաքանակներ: Դրանք թաքցվել են ներմուծված սննդամթերքի մեջ, կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են մաքսային մարմինների ներկայացուցիչներ լի Կամվինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում թմրասինդիկատներն սկսել են ռիսկի դիմել եւ փորձում են միանգամյա տեղափոխել թմրանյութերի խոշոր խմբաքանակներ։ Ընդ որում, մաքսանենգության մեթոդները դարձել են ավելի ճկուն», – նշել է նա։

Այսպես, Մեքսիկայից օդով մատակարարված ավոկադոյի յուղով շշերի մեջ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են հեղուկ մետամֆետամին, որի արժեքը գնահատվում է 10 մլն դոլար:

Դրա հետ մեկտեղ ծովային կոնտեյներային նավահանգստում մաքսավորները հայտնաբերել են 61 կգ հերոին, որը թաքցված է եղել արագ պատրաստման լապշայով տուփերում: Քաղաքի պահեստներից մեկում առգրավվել է 72 կգ կոկաին, որը տեղադրված է առողջ սննդի համար նախատեսված տարբեր մթերքների մեջ:

Այս գործով ձերբակալվել է հինգ մարդ, ընթանում է հետաքննություն: