գլխավոր Միջազգային Լոնդոնում տեղատարափ անձրեւների պատճառով տասնյակ փողոցներ են հեղեղվել

Լոնդոնում տեղատարափ անձրեւների պատճառով տասնյակ փողոցներ են հեղեղվել

Լոնդոնում տեղատարափ անձրեւները հանգեցրել են տասնյակ քաղաքային փողոցների հեղեղմանը, ինչի հետեւանքով քաղաքի մի քանի շրջաններում կաթվածահար է եղել ավտոմոբիլային երթեւեկությունը: Այս մասին կիրակի հայտնել է BBC կորպորացիան՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության օդերեւութաբանական ծառայությունը:

Նշվում է, որ Լոնդոնի փրկարարական ծառայությունները հարյուրավոր զանգեր են ստացել ավտոճանապարհների եւ կիսանկուղային տարածքների հեղեղման մասին, սակայն այս պահին իշխանությունները տեղեկություններ չունեն տեղատարափ անձրեւների պատճառով տուժածների մասին: Օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ քաղաքի որոշ մասերում կիրակի երեկոյան ընդհանուր առմամբ 75-ից մինչեւ 100 մմ տեղումներ կլինեն: