
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամփոփիչ ասուլիս տվեց, որտեղ հայ և արտասահմանցի լրագրողներին ներկայացրեց առաջնագծում տիրող իրավիճակը: Նշենք, որ Ադրբեջանը արգելել է օտարերկրյա ԶԼՄ-ների մուտքն իր երկիր, այնտեղ թույլատրվում է միայն թուրքական լրատվամիջոցների մուտքը, որոնք բախումից դեռ մի քանի օր անց արդեն կազմ պատրաստ ադրբեջանական առաջնագծում էին: Onnet.am-ը առանձնացրել է Արցախի նախագահի ասուլիսից կարևոր մի քանի կետ:
. 4 օրում խոցվել է հակառակորդի այնքան տեխնիկա, ինչքան Արցախյան առաջին ամբողջ պատերազմի ժամանակ:
. Իրավիճակը դիրքային առումով ընդհանուր առմամբ նույնն է, մենք շարունակում ենք հաջողությամբ դիմակայել թշնամու հարձակումներին:
. Ադրբեջանի ղեկավարությունն անտարբեր է իր երկրի զավակների ճակատագրի նկատմամբ: 100-ավոր դիակներ թողել են մեր առաջնագծում:
.Մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, որովհետեւ եթե պատրաստ չլինենք, խնդիրներ կունենանք մեր երկրում մեր խաղաղ ապրելու իրավունքը իրացնելու հարցում։ Իսկ թե ինչպես է վարվելու մեր Պաշտպանության բանակը՝ հակառակորդին խաղաղություն է պարտադրելու:
.Այս պատրեազմի հասցեատերերից մեկը Իրանն է, այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ։
.Այս պատերազմում Ադրբեջանը պարտվելու է, կամ, լավագույն դեպքում, չի հաղթելու:
.Ունենք 18 տարեկան պատանի, ով արդեն հասցրել է խոցել 9 միավոր ռազմական տեխնիկա և հաջողությամբ շարունակում է ծառայությունը հայրենիքին:
.Ամենաթեժ մարտերն ընթանում են Մատաղիսի, Եղնիկների, Ֆիզուլիի ու Արաքսի հովտի շրջաններում: