գլխավոր Մեդ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը ներողություն է խնդրել իր թվիթի համար

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը ներողություն է խնդրել իր թվիթի համար

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ մարդիկ այլեւս չպետք է «կծկվեն» կորոնավիրուսի պատճառով: Նախարարի հրապարակած թվիթը զայրացրել է բրիտանացիներին, հայտնել է BBC News-ը:

«Պատվաստանյութերի շնորհիվ մեկ շաբաթվա ընթացքում լիովին ապաքինվեցի կորոնավիրուսից: Խնդրում եմ, եթե դեռ չեք պատվաստվել, ապա պատվաստվեք, եւ մենք կսովորենք ապրել վարակի հետ, եւ ոչ թե կծկվել դրա պատճառով», – գրել է Ջավիդն իր Twitter-ում, սակայն ավելի ուշ ստիպված է եղել ջնջել թվիթը:

Վրդովված բրիտանացիները նախարարին մեղադրել են «անզգա» լինելու մեջ:

Նոր թվիթով նախարարը հայտնել է, որ ջնջել է իր նախորդ գրառումը՝ ավելացնելով. «Շատերի նման, այս սարսափելի վարակը խլել է նաեւ իմ մտերիմներին, եւ ես երբեք չեմ թերագնահատի դրա ազդեցությունը հասարակության վրա»:

Ջավիդն նաեւ ասել է. «Դա բառի վատ ընտրություն էր, եւ ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում»:

«Ես պարզապես երախտագիտություն էի հայտնում, որ պատվաստանյութերը օգնում են մեզ պայքարել համավարակի դեմ», – հավելել է նա: