գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին

Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին

Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում նավատորմի ծովակալ Իվան Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ստեփանակերտ քաղաքում ի պատիվ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմավորման 325-ամյակի՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին:

Հայրենական մեծ պատերազմի հերոս, ծովակալ Իսակովի կիսանդրին պատրաստված է պղնձից և տեղադրված է Ստեփանակերտ քաղաքի նրա անունը կրող փողոցում։

«Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հիշատակը, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել հուշակոթողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծովակալ Իսակովը խորհրդային ամենահայտնի զորահրամանատարներից մեկն է, որն անգնահատելի ներդրում է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի և խորհրդային նավատորմի զարգացման մեջ։

Ծովակալ Իսակով անունով է կոչվել ռազմածովային նավատորմի նավերից և Խաղաղ օվկիանոսում գտնվող ստորջրյա լեռներից մեկը, որը հայտնաբերել են են խորհրդային օվկիանոսագետները։

Ծովակալ Իսակովի անունով կոչվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող փողոցներից մեկը, տնտեսություններ Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում: