գլխավոր Իրադարձային Հռոմի պապը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ երիտասարդներին կոչ է արել «ավագ սերնդի...

Հռոմի պապը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ երիտասարդներին կոչ է արել «ավագ սերնդի ներկայացուցիչներին սիրով և ջերմությամբ շրջապատել»

Հռոմի կաթոլիկ եկեղեցին այսօր առաջին անգամ նշել է Տարեցների միջազգային օրը, հաղորդում է ABC News-ը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում մարդկանց կոչ է արել զանգ տալ, հետաքրքրվել և զրուցել իրենց տատիկների ու պապիկների հետ։

«Տատիկները, պապիկներն ու թոռները, տարեցներն ու երիտասարդները միասին ցույց են տալիս եկեղեցու գեղեցիկ կողմերից մեկը՝ սերունդների միությունը»,- ասել է Հռոմի պապը։

Պոնտիֆիկոսը նաև կոչ է արել երիտասարդներին «օրվա առթիվ այցելել իրենց տարեց մտերիմներին և նրանց շրջապատել սիրով և ջերմությամբ»։