գլխավոր Իրադարձային Ոստիկանությունը թույլ չի տալիս ի աջակցություն Սյունիքի համայնքապետերի ստորագրահավաք կազմակերպել. այն շարունակվում...

Ոստիկանությունը թույլ չի տալիս ի աջակցություն Սյունիքի համայնքապետերի ստորագրահավաք կազմակերպել. այն շարունակվում է առցանց

Ոստիկանությունը երեկ և այսօր թույլտվություն չի տվել ի աջակցություն Սյունիքի կալանավորված համայնքապետերի ստորագրահավաք կազմակերպել. ստորագրահավաքը շարունակվում է առցանց: «Փաստինֆո»-ին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր է Սյունիքում և Երևանում ստորագրահավաք է իրականացվում՝ հաջակցություն Սյունիքի կայանավորված համայնքապետերի:

Նախօրեին ոստիկանությունը խոչընդոտել էր ստորագրահավաքը, ինչի պատճառով էլ այն չէր կայացել:

Մեզ հետ զրույցում Անժելա Նալբանդյանը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ հրահանգ կա թույլ չտալ ստորագրահավաք կազմակերպել.

«Մենք ամեն բան արել ենք օրինական ճանապարհով, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս ստորագրահավաք իրականացնել: Որևէ հիմնավորում չեն ներկայացնում, պարզապես ասում են՝ թույլտվություն չենք տալիս:Մեր ներքին աղբյուրներով իմացել ենք, որ պարզապես հրահանգ են ստացել թույլ չտալու: Հիմա ստորագրահավաքն իրականացնում ենք առցանց, մինչև որ թույլտվութուն կստանանք անել արդեն ոչ առցանց և անպայման կշարունակենք»,-ասաց զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այս պահին Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերը գտնվում են կալանքի տակ: Այսպիսով՝ կալանավորված են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը,Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը և Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը: Բոլորն էլ հանդիսանում են նաև «Հայաստան» դաշինքի անդամ: