գլխավոր Իրադարձային Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 15: 30-ի սահմաններում, հայկական զինված ուժերը դիպուկահարները իբր կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Քարվաճառի ուղղությամբ Շորժա գյուղի մոտակայքում:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր չկան:

Հավելենք, որ ադրբեջանական կողմն իր սովորության համաձայն սադրում է, սահմանային լարվածություն մտցնում, հետո արագ հաղորդագրություն են տարածում, փորձելով մեղադրել հայկական կողմին: