գլխավոր Միջազգային Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել

Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել

Հնդկաստանի հյուսիսային Խիմաչալ Պրադեշ նահանգում կամրջի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել, տեղի ոստիկանությանը հղումով գրում է ria.ru-ն։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կիննաուր շրջանում, որտեղ սողանքի պատճառով քարեր են գլորվել բլրից և ընկել կամրջի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպի զոհ է դարձել 9 մարդ, ևս երեքը տուժել են: