գլխավոր Միջազգային Վաշինգթոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ից ստացած օգնության ծավալով Ուկրաինան հինգ երկրների թվում...

Վաշինգթոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ից ստացած օգնության ծավալով Ուկրաինան հինգ երկրների թվում է

Ուկրաինան ԱՄՆ-ից տարեկան ստանում է շուրջ 750 մլն դոլար և մտնում է 5 երկրների մեջ՝ Վաշինգտոնի կողմից ցուցաբերվող աջակցության ծավալներով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինական կողմին ռազմական օգնության շրջանակներում 2017 եւ 2018 թվականներին հատկացվել է 350 մլն դոլար, 2019-ին՝ 250 մլն դոլար, 2020-ին՝ 300 մլն դոլար: մարտին ԱՄՆ – ի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Կիեւին 125 մլն դոլարի հերթական փաթեթ տրամադրելու մասին:

Պենտագոնի մամուլի քարտուղարն ավելի վաղ հայտնել էր, որ 2014 թվականից ԱՄՆ-ն Ուկրաինայի անվտանգության ուժեղացմանը փոխանցել է 2,5 մլրդ դոլար, ինչպես նաեւ կշարունակի «մահացու օգնություն տրամադրել պաշտպանունակության ամրապնդման համար»: