գլխավոր Միջազգային Արեւելյան Չինաստանում թայֆունի պատճառով հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել

Արեւելյան Չինաստանում թայֆունի պատճառով հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել

Չինաստանի Շանհայ քաղաքում եւ հարակից ափամերձ շրջաններում չեղարկել են բոլոր թռիչքները, կանգնեցվել են մետրոյի գնացքները եւ փակվել են գործարանները՝ Չինաստանի արեւելքում «Ին-Ֆա» անունը ստացած թայֆունի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Չինաստանի օդերեւութաբանական վարչությունից հայտնում են, որ թայֆունը հասել է Չժոուշան քաղաքի Պուտուո շրջան՝ Չժեցզյան նահանգի արեւելյան ափին գտնվող խոշոր նավահանգ:

Շանհայի Պուդուն եւ Հունցյաո օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել, եւ սպասվում է, որ երկուշաբթի ես կչեղարկվեն, հաղորդել է պետական ​​հեռուստատեսությունը: Շանհայում փակ են զբոսայգիները եւ զբոսաշրջային հայտնի շրջան Բունդը:

Շանհայի հարավային ծայրամասում գտնվող Ֆենսյան թաղամասի շուրջ 330.000 բնակիչներ տարհանվել են այն բանից հետո, երբ ափի մոտ քամու արագությունը հասել է 100 կմ/ժամի: